ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ

31 Հոկտեմբերի, 2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ։

Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Նա հավելել է, որ արդեն գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղական համայնքներում վերականգնվող էներգիայի օգտագործման և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ոլորտներում։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, արտահանման ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանի՝ խելացի, կլիմակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսության խթանման տեսլականը։

«Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի հետ ձևավորված գործընկերությունը, որը հիմնված է կայունության, նորարարության և փոխադարձ բարեկեցության արժեքների վրա։ Համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կբացի նոր հեռանկարներ գյուղատնտեսության, գյուղական զարգացման, արտահանման դիվերսիֆիկացիայի և տարածաշրջանային կապերի ոլորտներում։ Միասին կարող ենք կառուցել ավելի մրցունակ, կայուն և առաջադեմ գյուղատնտեսական ոլորտ», - ամփոփել է նախարարը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00