ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գերմանիայում հանդիպել է ավելի քան 40 գործարարների հետ

30 Հոկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-31-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։

Հոկտեմբերի 29-ին նախարարը հանդիպել է գերմանացի ավելի քան 40 գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու գործիքակազմը։

Նախարարն առանձին անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ մասնավորապես գյուղատնտեսության, էներգետիկայի, ձեռներեցության զարգացման, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։

«Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է։ Մենք նպատակ ունենք նոր թափ հաղորդել առևտրային և ներդրումային մեր երկկողմ հարաբերություններին՝ խրախուսելով ուղղակի ներդրումները Գերմանիայից և ընդլայնելով համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան, ջրային ռեսուրսների կառավարումը, գյուղատնտեսությունը, նորարարությունը և տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00