ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 12-ին այցելել է մալուխների և հաղորդալարերի արտադրությամբ զբաղվող «ԻՆ-ՎԻ» ՍՊԸ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։
Ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Թադևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, առկա հզորություններին։
Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքները, որոնցից կարող է օգտվել ընկերությունը․
«Մեր նպատակը պարզ է․ աջակցել հայկական արտադրողներին, որպեսզի նրանք աճեն, զարգանան և ստեղծեն նոր հնարավորություններ Հայաստանում»,-ասել է Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ հումքի, նյութերի ձեռք բերման մասով Կառավարությունն արդեն իսկ ընկերությանը տվել է մաքսատուրքից ազատման արտոնություն։ Բացի այդ՝ պետական աջակցության լիզինգի ծրագրի շրջանակում ընկերությունը ձեռք է բերել նորագույն և բարձրարժեք սարքավորումներ, որոնց տոկոսադրույքների զգալի մասը կրկին փոխհատուցվում է Կառավարության կողմից։
«ԻՆ-ՎԻ»-ն ունի ISO 9001 «Որակի կառավարման համակարգի» հավաստագիր։ Ընկերությունը նախատեսում է բացել նոր արտադրամասեր և աշխատակիցների թիվը 90-ից հասցնել մոտ 130-ի։
Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ոլորտում տեխնոլոգիաներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։