ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը։
Այցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը Expo2025 Osaka, Kansai, Japan համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում կմասնակցի «Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում. ներդրումային հնարավորություններ և Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հեռանկարներ» գործարար համաժողովին և Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։