ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եթովպիայում մասնակցել է ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը

29 Հուլիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 27-30-ը գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ադիս Աբեբա քաղաքում՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի գնահատման երկրորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։

Իր ողջույնի խոսքում նախարարը կարևորել է գագաթնաժողովի անցկացումը՝ նշելով, որ այն հարթակ է տրամադրում՝ լուսաբանելու հաջողված ազգային նախաձեռնություններն ու նորարարական մոտեցումները, որոնք ուղղված են սննդային համակարգի մարտահրավերների հաղթահարմանը։

Ելույթի ընթացքում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակը՝ ընդգծելով հիմնական մարտահրավերներն ու զարգացման առաջնահերթությունները։ «Մեր երկրի գյուղատնտեսական քաղաքականությունը կենտրոնացած է սննդի անվտանգությունն ու ինքնաբավության ուժեղացման վրա։ Հայաստանի կառավարության հիմնական նպատակներն են միավորված ագրարային քաղաքականության զարգացումը, բարձրարժեք և օրգանական գյուղատնտեսության խթանումը, ինչպես նաև սննդի անվտանգության բարձրացումը», - նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը նաև հավելել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել սննդի անվտանգության բարելավման ուղղությամբ՝ իրականացնելով նպատակային պետական նախաձեռնություններ և զարգացնելով միջազգային համագործակցությունը։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, զարգացող և տարանցիկ երկրների, միջազգային զարգացման բանկերի և այլ գլոբալ գործընկերների հետ:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00