Հուլիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում

24 Հուլիսի, 2025

Հուլիսի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։ Այցին մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և համայնքի ավագանու անդամներ։

Այցի շրջանակում նախարարն այցելել է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ին պատկանող 12 հա տարածք, որտեղ գործում են երկու առանձին արտադրամասեր՝ «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» ՍՊԸ-ն, որն ունի շուրջ 1000 աշխատակից, զբաղվում է մանկական հագուստի արտադրությամբ։ Այնուհետև՝ «Արթիկի ՓՀԿ», որն ունի 45 աշխատակից, այն գործունեություն է ծավալում ոչ միայն որպես դասական թելերի արտադրությամբ զբաղվող կառույց, այլև հիմնական շեշտը դրվում է կանաչ արդյունաբերության վրա։ Ներկայումս ընկերությունը վերամշակում է այլ տեքստիլ արտադրություններից առաջացող թափոնները՝ նոր կյանք տալով մանրաթելերին։

Լանջիկ բնակավայրում նախարարն այցելել է «Լանջիկի հարսներ» կարի դպրոց-արտադրամաս, որն այս պահին ունի 8 աշխատակից՝ թիվը նախատեսվում է մեծացնել։

Ընկերություններն օգտվել են պետության կողմից տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունից և պետական լիզինգի գործիքակազմից՝ ինչն էապես օգնել է ավելացնել արտադրողականությունը։

Սառնաղբյուր բնակավայրում նախարարը այցելել է ջրամբար, որի պատվարի անվտանգ շահագործման նպատակով նախագծերի ձեռքբերման համար Կառավարության որոշմամբ հատկացվել է 18 մլն դրամ։ Ջրամբարը ոռոգում է ավելի քան 2000 հա հողատարածք։

Այնուհետև հանդիպել է տեղի բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ներկայացրել պետության աջակցության գործիքակազմը։

Նախարարը հագեցած աշխատանքային այցն ամփոփել է Գուսանագյուղ բնակավայրում, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք (ցորեն, գարի, վարսակ)՝ պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում։

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00