Հունիսի 26-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և միջոցառումների տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» N 852-Լ որոշումը։
Տաքսոնոմիայի ընդունումը կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի դասակարգման համակարգի ներդրման և համապատասխանաբար կանաչ ֆինանսների ներգրավման համար: Տաքսոնոմիան կապահովի ավելի կանաչ, նորարարական և տեխնոլոգիապես առաջադեմ ապրանքների ու ծառայությունների համար շուկայի ավելի արագ զարգացումներ:
Որոշմամբ նախատեսվում են կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և միջոցառումների տեսակները, առաջնահերթ ուղղությունները և ենթաուղղությունները, ինչպես նաև դրանց տեխնիկական համապատասխանության չափանիշները: