Գևորգ Պապոյանն այցելել է Կոտայքի մարզի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով

03 Հուլիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։

ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։

Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել է 120 լիտր թունաքիմիկատ:

Այցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը հետևել է դրոններով թունաքիմիկատների տարածման աշխատանքներին, տեղում դիտարկել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։

«Քաղաքացիներից ահազանգեր էինք ստանում զբոսաշրջային վայրերում ծղրիդների լայն տարածման վերաբերյալ, որի հետևանքով վնասվում են բնակիչների բանջարաբոստանային մշակաբույսերը, և զբոսաշրջիկները խուսափում են այցելել այդ վայրեր։ Խնդիրը լուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մարզպետարանների, համայնքապետարանների և Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել են պայքարի հատուկ միջոցառումների իրականացում», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։

Ընդհանուր առմամբ, նախարարության կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերին հունիս ամսին հատկացվել է 334 լիտր բույսերի պաշտպանության միջոց։

Միջոցառումների շրջանակում հունիսի 16-ին իրականացվել են պայքարի աշխատանքներ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (10 լիտր) և Հանքավան (10 լիտր) բնակավայրերում (100 հեկտար տարածքի չափով)։

Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի տնամերձ հատվածներում հողօգտագործողների կողմից պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրվել է 10 լիտր թունաքիմիկատ։

Ընդհանուր նախատեսվում է իրականացնել օդային պայքար 260 հա հողատարածքի վրա։

Այցին մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00