Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մասնակցել է Մոսկվայում անցկացվող TOON EXPO MOSCOW 2025 ցուցահանդեսի բացման արարողությանը

01 Հուլիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ինչի շրջանակներում էլ հունիսի 27-ին մասնակցեց առաջին անգամ Մոսկվայում անցկացվող TOON EXPO MOSCOW 2025 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

TOON EXPO MOSCOW 2025-ին ներկայացված է պրեմիում դասի անշարժ գույք Հայաստանից և ամբողջ աշխարհից, իսկ առաջատար կառուցապատողները, անշարժ գույքի գործակալությունները և ներդրումային ընկերությունները ներկայացնում են բացառիկ առաջարկներ՝ հատուկ պայմաններով։

«Ուրախ եմ փաստել, որ Toon Expo ցուցահանդեսը, որը վերջին տարիներին ապացուցել է իր արդիականությունն ու արդյունավետությունը Հայաստանում, այսօր ընդլայնում է իր աշխարհագրությունը, և այս միջոցառմանը մասնակցող կազմակերպություններն ու ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նվաճումներն ու հաջողությունները, ծանոթանալու այս ոլորտի լավագույն համաշխարհային փորձին և համատեղ քննարկելու ժամանակակից շինարարական ոլորտի զարգացման հեռանկարները», - ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նշել է Էդգար Զաքարյանը։

Նախարարի տեղակալը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքներին։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00