ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ հունիսի 27-ին կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են քաղաքացիներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։
Քննարկված հարցերը վերաբերել են ներդրումային առաջարկներին, գյուղատնտեսությանը, կարկուտի պատճառած հետևանքներին, կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, փոխհատուցումների հնարավորություններին և ձևաչափին, զբոսաշրջության զարգացմանը և այլն։
Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ է տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակում հարցերին հնարավոր լուծումներ տալու նպատակով։