ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է «Ռիդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ

26 Հունիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունիսի 25-ին հանդիպել է «Ռիդ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։

Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը մտահոգություն է հայտնել ներդրումային ծրագրի դանդաղ ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման մասշտաբային և ռազմավարական նախաձեռնությունները պետք է իրականացվեն անհրաժեշտ արագությամբ և բարձր արդյունավետությամբ։ Նախարարի խոսքով՝ գործընթացի ձգձգումը ոչ միայն խոչընդոտում է մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացը, այլև չի համապատասխանում կառավարության ակնկալիքներին։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրի ընթացքի դանդաղումը պայմանավորված է համայնքի հետ տարվող աշխատանքներում առկա խոչընդոտներով։

Հիշեցնենք, որ «Ռիդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արագած» ծրագիրը նախատեսում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումների իրականացում և 1000-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։

Ծրագրով նախատեսվում է հիմնել էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով և հյուրատներով, ինչպես նաև կառուցել 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որը կծառայի մարզի ջրային կարիքների ապահովմանը՝ հավաքելով և պահեստավորելով առուների և աղբյուրների ջրերը։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել նախարարության լիազորությունների շրջանակում տրամադրել աջակցություն՝ ներդրումային ծրագրի կյանքի կոչման գործում։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00