ՍՉԱՄ-ի Զանգվածի և Ջերմային չափումների տրամաչափարկման լաբորատորիաները ստացել են միջազգային ճանաչում՝ հավատարմագրվելով Հունաստանի հավատարմագրման համակարգի (ESYD) կողմից

27 Մայիսի, 2025

2021-2023 թվականներին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող TPQI ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության կազմում հիմնվել են երկու կարևոր տրամաչափման լաբորատորիաներ՝ զանգվածի և ջերմային չափումների համար։ Ծրագրի նպատակը էր ստեղծել այնպիսի տրամաչափարկման լաբորատորիաներ, որոնք կարող են տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ, ապահովել ճշգրիտ չափումներ և աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տրամաչափարկման լաբորատորիաները ներկայացրել են հավատարմագրման հայտ Հունաստանի հավատարմագրման մարմնին (ESYD), իսկ 2025 թվականի մայիսին արդեն ստացել են միջազգային հավատարմագրում՝ համաձայն ISO/IEC 17025 ստանդարտի։ Հարկ է նշել, որ ESYD-ն հանդիսանում է ILAC և IAF կազմակերպությունների լիիրավ MLA/MRA անդամ բոլոր համապատասխան համաձայնագրերի շրջանակներում, ինչը լաբորատորիաների հավատարմագրումը դարձնում է միջազգային մակարդակով լիարժեք ընդունելի։

Միջազգային հավատարմագրում ստացած լաբորատորիաների տրամաչափման ծառայությունները ճանաչվելու են ամբողջ աշխարհում՝ առանց կրկնակի հաստատման, ինչը էական նշանակություն ունի  միջազգային հաճախորդների և գործընկերների հետ համագործակցության համար։

ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներով հավատարմագրված տրամաչափարկման լաբորատորիաների հետ համագործակցությունը վստահություն է ներշնչում թե՛ բիզնեսի ներկայացուցիչներին, թե՛ կարգավորող մարմիններին և թե՛ սպառողներին։ Լաբորատորիաներն անցնում են անկախ գնահատում՝ ապահովելու համար, որ իրենց փորձարկման և տրամաչափարկման ծառայությունները համապատասխանում են որակի և հուսալիության միջազգային չափանիշներին։

Չափագիտության ոլորտում միջազգային հավատարմագրումը ապահովում է՝

  • • Ճշգրտություն
  • • Համապատասխանություն
  • • Փոխադարձ ճանաչում
  • • Նորմերի կատարում
  • • Տվյալների նկատմամբ վստահություն։

Այս հաջողությունը նոր քայլ է Հայաստանի համար՝ դեպի միջազգային ճանաչում, արդար առևտուր և հուսալի արդյունաբերություն։ Միջազգային ստանդարտներին համապատասխան չափումները նշանակում են անվտանգ ապրանքներ, մրցունակություն և վստահելի գործընկերություն՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00