ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Կոտայքի մարզում գործող՝ «Սմարթ Ագրո» ՓԲԸ

19 Մայիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 15֊ին այցելել է Կոտայքի մարզում գործող՝ «Սմարթ Ագրո» ՓԲԸ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Ընկերությունը հիմնադրվել է 2019 թ․-ին CARD հիմնադրամի կողմից, ունի 11 հիմնական աշխատակից։

Տնօրեն Արման Օհանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, խոզերի գենետիկ կենտրոնի լաբորատորիայում։

Շրջայցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որն ուղղված է բուծվող կենդանիների գենոֆոնդի բարելավմանն ու մթերատվության ավելացմանը, այս համատեքստում հատկապես կարևորելով «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը»։

«Սմարթ Ագրո» ՓԲԸ-ն զբաղվում է անասնաբուծության և անասնաբուժության ոլորտում մասնագիտական ծառայությունների և ապրանքների մատակարարմամբ, մասնավորապես՝ կենդանիների գենետիկական հատկանիշների խթանման նպատակով պետական օժանդակության ծրագրերի շրջանակում տոհմային նշանակության գյուղատնտեսական կենդանիների ներկրմամբ, խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման նպատակով բարձրորակ ամերիկյան և ավստրիական ցլերի սերմնահեղուկի ներկրմամբ և մատակարարմամբ, խոզերի գենետիկ միակ կենտրոնում՝ տոհմային վարազներից սերմնահեղուկի արտադրությամբ։

Ընկերությունը նաև ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին մատուցում է անասնաբուծական և անասնաբուժական խորհրդատվական և մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև զբաղվում է ֆերմերների, անասնաբույժ մասնագետների վերապատրաստմամբ՝ արտերկրից հրավիրված փորձագետների կողմից։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00