Մայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։