Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային և էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմին

14 Մայիսի, 2025

Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական համագործակցությունը։

«Մեր երկիրը կարող է հանդիսանալ կամուրջ Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ», - նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու տեսլականը՝ ընդգծելով օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։ Նա նաև մանրամասնել է պետության կողմից ներդրումների խթանման նպատակով առաջարկվող աջակցության գործիքակազմը՝ ընդգծելով, որ Հայաստանը ձևավորել է ճկուն և անվտանգ ներդրումային միջավայր։

 

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00