ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում են

29 Ապրիլի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։

Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ
շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և
արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար հանքարդյունահանող ընկերություն է: Այն Հայաստանի խոշոր հարկատուներից է(ավելի քան 101 մլրդ ՀՀ դրամ 2024թ․ տվյալներով), խոշոր գործատուներից մեկը՝ ավելի քան 4600 աշխատակից։ ԶՊՄԿ արտադրանքը (պղնձի և մոլիբդենի կոնցենտրատը) ապահովում է Հայաստանի արտահանման զգալի մասնաբաժինը։

«ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ Կառավարության, կարող է մասնաբաժինն ունենալ հանքից, այս տարի ոչ միայն խոշոր հարկեր են վճարվել գործարանի կողմից, այլ նաև կազմակերպությունը շահաբաժին է բաշխել և մոտ 100 միլիոն դոլար պետական բյուջե գումար է մուտք արվել», -նշել է նախարար Գևորգ Պապոյանը։

 Շրջայցի ընթացքում քննարկվել է ընկերության գործունեությունը, զարգացման ծրագրերն ու կարևոր դերը երկրի տնտեսության զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման հնարավորություններին։

Ընկերության ենթակառուցվածքները տեղակայված են Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում: Հանքաքարի տարեկան արտադրությունը կազմում է 22 մլն տոննա։

ԶՊՄԿ-ն մշակել է կայուն զարգացման միջազգային լավագույն չափանիշների համապատասխանության ռազմավարություն՝ որդեգրելով բնապահպանական, սոցիալական և կառավարչական բարեփոխումների փուլային ներդրման պլան։

Այցին մասնակցել են նաև Այցին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00