ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

25 Ապրիլի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտին, ինչպես նաև ընկերությունների կողմից վարվող և օրենքով սահմանված զեղչային քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ընկերությունների կողմից գների ձևավորման և զեղչերի կիրառման գործընթացներում նկատվող խոչընդոտներին, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտությանը։
Ներկայացվել են ընկերությունների փորձառությունները, ինչպես նաև առաջարկություններ՝ համակարգային առկա խնդիրների հաղթահարման և միջավայրի բարելավման ուղղությամբ։

Նախարարը կարևորել է մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքականությունների մշակման և բարեփոխումների իրականացման գործընթացներում՝ ընդգծելով, որ ոլորտային խնդիրների լուծումը հնարավոր է միայն պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական երկխոսության պայմաններում. «Մեր նպատակն է ստեղծել արդար, մրցակցային և կանխատեսելի տնտեսական միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործարարը կարող է վստահորեն պլանավորել իր գործունեությունը»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ձևավորել մշտական հաղորդակցության հարթակ՝ ոլորտային քննարկումները դարձնելով կանոնավոր և կառուցվածքային։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00