Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մասնակցել է Leasing EXPO 2025/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում խոշոր ցուցահանդեսին

18 Ապրիլի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 18-ին մասնակցել է Leasing EXPO 2025/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում խոշոր ցուցահանդեսին, որը ՀՀ-ում կազմակերպվում է երրորդ անգամ:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է լիզինգ ֆինանսական գործիքի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ գործիքի ավելի հասկանալի և կիրառելի դարձնելը բիզնեսի համար՝ ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտների առաջատար մատակարարներին։

Leasing EXPO 2025 ցուցահանդեսին ներկայացված են՝ շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, բեռնատարներ, արտադրական սարքավորումներ, սառնարանային և ջերմոցային տնտեսություն, ֆինանսաբանկային կառույցներ:

«Էկոնոմիկայի նախարարությունը աջակցության ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է դրանց արդյունավետությամբ։ Լիզինգի ծրագրերի բազմաթիվ հայտերն ու շահառուների քանակը վկայում է այն մասին, որ այս ծրագրերն ունեն մեծ պահանջարկ և այս գործիքների կիրառումն արդյունավետ է», - նշել է նախարարի տեղակալը։

Էդգար Զաքարյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։

Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ լիզինգի պետական օժանդակության գործիքակազմով։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00