Նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանն ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին

03 Ապրիլի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ապրիլի 2-ին ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic Team»-ը տնտեսական քաղաքականության ոլորտում անկախ խորհրդատվական ընկերություն է, որը քաղաքականության մշակման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է տրամադրում Արևելյան Եվրոպայի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանի Հանրապետությանը։

Հանդիպման ընթացքում գերմանական տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքները:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանմանն ու ներմուծմանը, հարկաբյուջետային (ֆիսկալ) քաղաքականությանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության ապահովման կարևոր բաղադրիչ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00