ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին

03 Ապրիլի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 2-ին մասնակցել է Երևանում մեկնարկած Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսին, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ։

Նախարարի տեղակալը նշել է, որ համաժողովի օրակարգային հարցերը համահունչ են Հայաստանի Հանրապետությունում վարվող ոլորտային քաղաքականությանը և ընդգծել է, որ բարձր է գնահատում այն ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանում կանաչ գյուղատնտեսության խթանմանը։ Նա կարևորել է համատեղ աշխատանքի նշանակությունը՝ շոշափելի արդյունքների հասնելու նպատակով։

«Գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած մարտահրավերներն պահանջում են համատեղ և վճռական գործողություններ։ Լիահույս եմ, որ այս համաժողովը ծառայելու է որպես լավագույն հարթակ՝ համախմբելու մեր բոլորի ջանքերը՝ միասին ստեղծելու ավելի կանաչ և կայուն գյուղատնտեսություն»,- նշել է Արման Խոջոյանը։

«Ինչպես Կանաչ գյուղատնտեսության միջոցով նպաստել Հայաստանում կայուն զարգացմանը» թեմայով պանելային քննարկման ընթացքում ներկայացվել են կանաչ գյուղատնտեսության խթանման քաղաքականության գործիքները։

Միջազգային կոնֆերանսի շրջանակում Հայաստան են ժամանել գիտնականներ, հետազոտողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, ֆերմերներ և արտադրողներ տարբեր երկրներից՝ քննարկելու ոլորտի զարգացման հեռանկարները։ 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00