Գևորգ Պապոյանն այցելել է Գյումրի քաղաքի տեքստիլ ոլորտի մի շարք ընկերություններ

28 Մարտի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Գյումրի քաղաքի տեքստիլ ոլորտի մի շարք ընկերություններ։ Այցին մասնակցել են նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Առաջին այցը «Lentex» ՍՊԸ֊ում էր, որը հանդիսանում է գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից մեկը Հայաստանում։

Այն շուկայում ներկայացված է Lentex, Danny, Viva և Oletti ապրանքանիշերով։ Գործարանը արտադրում է նաև տրիկոտաժից պատրաստված հագուստ։

Գործարանի ընդհանուր արտադրական տարածքը կազմում է 20 հազար քմ։ Ընկերությունն ունի 450 աշխատող, գործում է 30 ֆիրմային խանութ Հայաստանում։

Նախարարն այցելել է նաև 2017 թվականին հիմնադրված «ZAKARYAN JEANS» ընկերություն։ Ընկերության արտադրանքն աչքի է ընկնում հայկական և դասական ոճերի համադրմամբ։ Ամբողջ արտադրական գործընթացը վերահսկվում է Իտալիայից ժամանած մասնագետների կողմից։ Արտադրական հզորությունը կազմում է ամսական 20 հազար միավոր։

Նախարարը շրջել է նաև «Armtex Group» ՍՊԸ֊ում, որը հիմնադրվել է 2000 թ․-ին և մասնագիտացված է տրիկոտաժե ապրանքների արտադրության մեջ։ Կազմակերպությունն արտադրում է կանացի, տղամարդու, մանկական բարձրորակ ներքնաշորեր, արտահագուստներ, ինչպես նաև սրբիրչներ, ծածկոցներ և գլխարկներ: Գործարանում աշխատում է 120 դերձակ, հիմնական պատվիրատուները ՌԴ-ից և Կանադայից են։

Շրջայցի ընթացքում ընկերությունների ղեկավարները ներկայացրել են արտադրական գործընթացը, ընկերությունների կարողություններն ու ներդրված սարքավորումները։

Քննարկվել են արտադրության ընդլայնմանն ու առաջմղմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից տրամադրվող պետական օժանդակության մեխանիզմներին։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00