Մարտի 21-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպվել էր տեղեկատվական հանդիպում՝ նվիրված գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից միջոցառմանը ներկա են եղել Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանն ու Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության խորհրդական Լևոն Լևոնյանը։
Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 35 հայրենադարձներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Նիդերլանդներից, Վրաստանից, Լիբանանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Բելառուսից։
Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը և դրանց շահառու դառնալու պայմանները։
Միջոցառման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին։