ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզի Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի տարածքում գտնվող Նուրինջանյան խաղողի ինտենսիվ այգի

11 Մարտի, 2025

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 8-ին այցելել է Արարատի մարզի Նարեկ և Քաղցրաշեն բնակավայրերի տարածքում գտնվող, կաթիլային ոռոգմամբ մշակվող, Նուրինջանյան խաղողի ինտենսիվ այգի։

Նախարարին ուղեկցել են Արտաշատ և Վեդի համայնքների ղեկավարներ Կառլեն Մկրտչյանն ու Գարիկ Սարգսյանը։

Տարածքն ընդհանուր առմամբ հասնում է 100 հա-ի, որից շուրջ 41 հա-ը կառուցվել է պետության կողմից իրականացվող ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով, որով շահառուն ձեռք է բերել 280 մլն դրամը գերազանցող վարկ և ստացել շուրջ 144 մլն դրամի սուբսիդավորում։
Խաղողից բացի պլանավորվում է 15 հա նռան ինտենսիվ այգի հիմնել։

Տարածքում կատարված ներդրման ընդհանուր չափը հասնում է 3 միլիոն դոլարի։ Առաջիկայում ներդրումների չափը կավելանա, քանի որ գործարարը նախատեսում է հիմնել գինեգործարան, որի շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։

Հանդիպման ընթացքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության արդիականացման անհրաժեշտությունը՝ շեշտելով ինտենսիվ գյուղատնտեսության անցման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում նոր մեթոդների կիրառման կարևորությունը. «Այս այգին լավ օրինակ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի ոչ թե զուտ դժվար աշխատանք, այլ նորագույն, թվային տեխնոլոգիաներով կառավարվող բիզնես»։ 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00