Գևորգ Պապոյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին

19 Դեկտեմբերի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

«Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:

Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի կատարողականին։

Ներկայացվել են նաև կենսաթոշակային հաշվիչի նորարարական առանձնահատկությունները, կենսաթոշակային հաշիվների կատարելագործմանն ուղղված քայլերը։
Անդրադարձ է կատարվել կրթական ծրագրերի միջոցով հասարակության ֆինանսական գրագիտության խթանմանը։

Երկուստեք կարևորվել են ընկերության մոտեցումները, որոնք ուղղված են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի հետագա զարգացմանը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00