ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ֊ի տարեկան ընդհանուր ժողովին։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ասոցիացիայի 2023 - 2024 թթ. գործունեության հաշվետվությունը, ընթացիկ և ապագա անելիքները։
Ելույթներ են հնչել կառուցապատման և քաղաքաշինության ոլորտի առաջխաղացման, մակրոտնտեսական խնդիրների, կառուցապատման խթանման նոր գործիքակազմի ներդրման, ոլորտային ծրագրերի նոր ֆինանսատնտեսական մոդելների վերաբերյալ։
Քննարկվել են նաև կառուցապատման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ոլորտում կապիտալի շուկայի ձևավորմանն առնչվող հարցեր։