ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որը գլխավորում էր մասնավոր հատվածի ավագ մասնագետ և թիմի ղեկավար Յուլիա Կոժոկարուն։
Քննարկվել են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի և բիզնես ռեգիստրի ներկայիս կարգավիճակի գնահատման հաշվետվությանը, բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը բարեփոխելու մասին հայեցակարգային փաստաթղթին, ընկերությունների մասին օրենքի բարեփոխման համար գործողությունների ծրագրին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցեր։