Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Էլինա» ընկերություն

05 Դեկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 5-ին այցելել է «Էլինա» ընկերություն։

Ընկերությունը 2010 թվականից ի վեր հանդիսանում է տեղական խոշոր արտադրող, որը մասնագիտացած է կանացի հագուստի արտադրությամբ և հանդես է գալիս սեզոնային լայն տեսականիով: Ընկերության արտադրամասը հագեցած է ամենաբարձր որակի կարի մեքենաներով և սարքավորումներով, որոնք ներդնելու նպատակով ընկերությունն օգտվել է նաև տնտեսության արդիականացման պետական միջոցառումից։

«Էլինա» ընկերության սեփականատեր Արսեն Առաքելյանի ուղեկցությամբ Էդգար Զաքարյանը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին՝ հումքի ընտրությունից մինչև պատրաստի արտադրանքի իրացում։

Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել են ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու զարգացման հնարավորությունները, քննարկվել են նախատեսվող ծրագրերն ու առկա խնդիրները։

Կարևորելով մեր երկրում տեքստիլ արդյունաբերության զարգացումը՝ Էդգար Զաքարյանն ընդգծել է հայկական արտադրանքի բարձր որակն ու մրցակցային հնարավորությունները։ Նա նաև ներկայացրել է պետական աջակցության այն գործիքները, որոնցից կարող են օգտվել ոլորտի ընկերությունները արտադրությունն ավելացնելու և իրացման շուկաներն ընդլայնելու նպատակով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00