ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը նոյեմբերի 27-ին այցելել է «Լալունց» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացներին։
Ընկերությունը զբաղվում է հիմնականում մանկական հագուստի արտադրությամբ, իրականացնում է նաև կորպորատիվ հագուստների (համազգեստներ/արտահագուստ) արտադրություն՝ պատվերներով։
Նախարարի տեղակալը շրջել է ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացներին՝ նյութերի ընտրությունից մինչև դիզայն և կար, ինչպես նաև արտադրվող տեսականուն։
Ընկերության համահիմնադիրներ Լևոն և Լուսինե Դավթյանները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ծրագրերը, քննարկվել են արտադրության առաջընթացին խոչընդոտող խնդիրները։
Նախարարի տեղակալը նշել է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտում Հայաստանն ունի զարգացման մեծ ներուժ, ներկայացրել պետական օժանդակության ծրագրերը և գործիքակազմը՝ բարձրացված խնդիրների և արտադրության առաջխաղացման համար առաջարկելով հնարավոր լուծումներ։