ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է «Արենի համայնքում կանանց և երիտասարդների կարողությունների հզորացում» ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման միջոցառմանը։ Ծրագիրն իրականցվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում։
Սևակ Միքայելյանը շնորհավորել է ծրագրով իրականացված «Անգլերեն հյուրընկալության ոլորտում», «Ռեստորանային կառավարում» և «Հյուրանոցային կառավարում» դասընթացներն ավարտած մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ֆինանսավորող կողմին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը համագործակցության համար։
Ծրագիրն անց է կացվել 2024 թ․ ապրիլ-նոյեմբեր ամիսներին և ուղղված է եղել համայնքում կանանց և երիտասարդների կարողությունների զարգացմանը և բարելավմանը։ Արդյունքում՝ Վայոց Ձորի Արենի, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ համայնքներից շահառու դարձած 70 մասնակիցներից 49-ը ավարտել են դասընթացների փուլը և ստացել վկայականներ։