Գևորգ Պապոյանն ընդունել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (𝐖𝐈𝐏𝐎) գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությանը

08 Նոյեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (𝐖𝐈𝐏𝐎) գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ ԷՆ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը։

Քննարկվել են Հայաստանի և կազմակերպության միջև արդյունավետ համագործակցության ընթացիկ արդյունքներն ու հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հյուրերին համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը՝ այս համատեքստում հատկապես ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։

Կողմերն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ում մտավոր սեփականության պաշտպանության, միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարության մշակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Երևանում կայացած «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովին:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00