Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Շանհայում անցկացվող Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE)

06 Նոյեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում անցկացվող Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և Չինաստանում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։

Խոշորագույն այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են հայաստանյան 20 ընկերություններ, որոնք հանդես են գալիս միասնական տաղավարով՝ ներկայացնելով իրենց լավագույն արտադրանքը։

Տաթևիկ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։

Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00