Նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման վերաբերյալ բաց քննարկմանը

04 Նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համագործակցության արդյունքում կայացել է բաց քննարկում Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, բժշկական կենտրոնների ղեկավարներ, բժշկական տուրիզմի ոլորտում առավել մեծ փորձ ունեցող կլինիկաների ներկայացուցիչներ, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ։

«Բժշկական տուրիզմ ունենալը ցանկացած երկրի համար մեծ հեղինակություն է, այն նաև բավականին եկամտաբեր ուղղություն է, որին զբոսաշրջության զարգացման մեր ռազմավարության մեջ մենք մեծ տեղ ենք հատկացրել», - նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատրաստակամություն հայտնելով առողջապահության նախարարության հետ կոնկրետ ենթածրագրերով համագործակցելու։

Նախարարը քննարկման մասնակիցներին ներկայացրել է լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի շնորհիվ 0 տոկոս լիզինգով բժշկական կազմակերպությունները կկարողանան վերազինվել գերժամանակակից սարքավորումներով:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք այժմ բարեփոխման փուլում են՝ բուժկենտրոնների արդիականացում, վերազինում, էլեկտրոնային առողջապահության զարգացում, լիցենզավորում, որակի ստանդարտների և վերահսկողության խստացում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00