Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ

04 Նոյեմբերի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։

Նախարարը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։

Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, արտադրանքն արտահանում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլ երկրներ։

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել արտահանման այլընտրանքային շուկաների դիվերսիֆիկացմանը, պետության կողմից տրամադրվող աջակցության գործիքակազմին, հայկական խաղողի սորտերի պահպանմանն ու ոլորտային այլ թեմաների:

Այնուհետև նախարարն այցելել է «Ոսկենի» գինեգործարան։

Գործարանի տնօրենը ներկայացրել է այգու և գինեգործարանի ավելի քան 100 տավա պատմությունը։

Նա նշել է, որ արտադրվող գինիներն արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա և այլ երկրներ:

Շրջայցի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացման հնարավորությունները, խաղողի մթերմանը վերաբերող հարցեր։

⚙Անդրադարձ է կատարվել պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունները կարող են ընդլայնել իրենց գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։

Գործարանի տնօրենը ողջունել է պետության աջակցությամբ իրականացվող միջոցառումները, որոնք միտված են հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը։

«Ոսկենի» ընկերությունում նախարարն իր ստորագրությունն է թողել անվանական տակառի վրա:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00