ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Բաղեշյան» ոսկու գործարան

04 Նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում գործող «Բաղեշյան» ոսկու գործարան։ Նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Արմավիրի մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը։

Նախարարը, ընկերության սեփականատեր՝ սփյուռքահայ գործարար Էփրեմ Բաղի ուղեկցությամբ, շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ոսկերչական իրերի պատրաստման գործընթացին՝ սկսած արտադրական փուլից մինչև պատրաստի արտադրանքի ստացում։

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խոչընդոտները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել դրանց լուծման ուղղությամբ:

Գործարարը Մուսալեռ գյուղում իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում և այժմ գործարանում աշխատում է ավելի քան 100 մարդ:

Գործարանում առկա է պատկերասրահ և վաճառասրահ, որտեղ ցուցադրվում են ոսկյա զարդերը, որոնք ոչ միայն վաճառվում են Հայաստանում, այլև արտահանվում են Ամերիկա, Եվրոպա և Մեքսիկա:

Գործարանի բացումից հետո բացվել են նաև երեք խանութներ, որոնցից մեկը գտնվում է Վանաձորում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00