Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Զբոսաշրջությունը ԵԱՏՄ֊ում. նոր հորիզոններ» պանելային քննարկմանը։
Մասնակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, զբոսաշրջային ծառայությունների որակի չափանիշների բարելավմանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում զբոսաշրջային երթուղիների և զբոսաշրջային օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական ռեսուրսներին առնչվող հարցերի։