Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը։ Համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ.Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում։
Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից մարտահրավերներ և լուծումներ» պանելային քննարկմանը։
Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրի ենթակառուցվածքների և լոգիստիկայի ներկա վիճակին, արտադրության և արտահանումների կազմակերպման գործում ագրոլոգիստիկ ենթակառուցվածքների դերին, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերին, ագրոարդյունաբերական համալիրի թվային և ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացման առկա ներուժին առնչվող մի շարք հարցեր։