ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է «Ավստրիայի այծաբուծության և ոչխարաբուծության համակարգերի ներկայացում» խորագրով աշխատաժողովին։
Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիայի գյուղատնտեսական միավորումից փորձագետներ Յոզեֆ Ստոքլը և Հերման Վիզերը, ովքեր Հայաստան են ժամանել 2025թ. մեկնարկող մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրին ընդառաջ։
Միջոցառման նպատակն էր փորձի փոխանակումը ու Ավստրիայի լավավագույն փորձի կիրառումը Հայաստանում նախատեսվող մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործում։
Փորձագետները ներկայացրել են Ավստրիայի գյուղատնտեսության կառուցվածքը, այծաբուծության ն ոչխարաբուծության զարգացման պատմությունը, կուտակած փորձն ու ծրագրերը, մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը, ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաները:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Ավստրիական զարգացաման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՍԱՏՄ, «Ագրոբիզնեսի նե գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի, ՀԱԱՀ-ի, ՀՀ ոչխարաբուծության ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նան ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող ֆերմերներ: