Նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը մասնակցել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման թեմայով կլոր սեղան-քննարկմանը

17 Սեպտեմբերի, 2024

Նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման թեմայով կլոր սեղան-քննարկմանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) կողմից` Երևանում ԱՄՆ դեսպանատան համակարգմամբ։

Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք, բարձր արտադրողականություն ապահովող տնտեսության զարգացմանը՝ աջակցելով նորարար և մրցունակ ձեռնարկատիրության, ինչպես նաև փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ստեղծարար տնտեսության զարգացմանը, hետազոտությունների և մշակումների, գիտական արդյունքի առևտրայնացման և տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ներդրմանը։ Սակայն ներկայումս օրակարգային են Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված քաղաքականության իրականացման համար ենթակառուցվածքային բարեփոխումները։

«Նորարական աճը կարող է օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, նվազեցնել կախվածությունը ավանդական ոլորտներից և ստեղծել աճի և զարգացման նոր հնարավորություններ: Ներդրումներ կատարելով հետազոտությունների և մշակումների մեջ ՝ Հայաստանը կարող է նաև նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը և գիտելիքների փոխանցմանը: Սա կարող է հանգեցնել բարձրորակ աշխատատեղերի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և տնտեսական բարեկեցությանը», - նշել է Սևակ Միքայելյանը:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00