Պետություն մասնավոր երկխոսության շրջանակներում կայացել է հանդիպում էկոնոմիկայի նախարարության և Գավառի գործարարների հետ

16 Սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 13֊ին Գավառ քաղաքում պետություն մասնավոր երկխոսության շրջանակներում կայացել է էկոնոմիկայի նախարարության և գործարարների հետ հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը, պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ ներկայացուցիչներ՝ առևտրի, արտադրության, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներից։

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները։

Սևակ Միքայելյանը ողջունելով մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծել է ուժեղ ոլորտային ասոցացիաներ ունենալու կարևորությունը, որոնք կառուցողական երկխոսություն ունենալու կամուջ են պետության և մասնավորի միջև։ Նա ներկաներին համառոտ ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, տնտեսության զարգացման հիմնական տեսլականն ու առկա մարտահրավերները, ոլորտում իրականացվող բարեփոխումները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ գործող պետական աջակցության ծրագրերն ու դրանց պայմանները։

Այնուհետև հանդիպման մասնակիցները քննարկել են մարզի բիզնեսների՝ հատկապես ՓՄՁ-երի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Քննարկման ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք առնչվում էին հարկային օրենսդրության փոփոխություններին, տնտեսության արդիականացման, գյուղատնտեսության աջակցության ծրագրերին, տվել պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցները որոշեցին նման հանդիպումները հնարավորինս հաճախակի դարձնել։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00