Գևորգ Պապոյանը Վիլնյուսի առևտրաարդյունաբերական և արհեստների պալատում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի բացման արարողությանը

10 Սեպտեմբերի, 2024

Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վիլնյուսի առևտրաարդյունաբերական և արհեստների պալատում
մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի բացման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման մոդելը՝ նշելով, որ ներկայումս սպառման հաշվին աճող տնտեսական մոդելը փոխարինվում է ներդրումների հաշվին աճող տնտեսական մոդելով։ Նա նաև ավելացրել է, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում արդյունաբերության, լոգիստիկայի, անշարժ գույքի զարգացման, գյուղատնտեսության,զբոսաշրջության և այլ ոլորտներում, որոնք կարող են գրավիչ լինել լիտվացի գործարարների համար։

«Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ, որոնցից կարող են օգտվել նաև լիտվացի գործարարները, և համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է նոր, արդյունավետ կապեր հաստատելու ու հետագա համագործակցությունն ընդլայնելու համար», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։

Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ Հայաստանից և Լիտվայից։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00