Նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 8-ին ներկա է գտնվել «Արմենիան Տոբակո Քոմփանի» (ATC) ընկերության և բրիտանական Imperial Brands խմբի անդամ Reemtsma Cigarettenfabriken GmbH ընկերության համագործակցության պաշտոնական մեկնարկի արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
2024 - 2027 թվականների ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամի ներդրում, որի արդյունքում ընկերությունում առկա 70 աշխատատեղերին կավելանան ևս 200-ը:
ATC-ն Հայաստանում նախատեսում է աշխարհահռչակ երկու ապրանքանիշերի արտադրություն: Միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան արտադրանքի վաճառքն իրականացվելու է հայաստանյան շուկայում։
Արտադրանքի մշակումն ու որակի վերահսկողությունը իրականացվելու է Imperial Brands-ի կողմից, որը ներառված է «Fortune Global 500» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում։