Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ

08 Օգոստոսի, 2024

Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Շիրակի մարզում գյուղատնտեսական նշանակության հողերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներին և վերջիններիս կողմից դաշտերին հասցված վնասներին, ինչպես նաև կարկուտի հետևանքներին։

Նախարարը ծանոթանալով խնդիրներին՝ նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է մեծացնել մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների ծավալն ու շրջանակը և ավելացրել, որ առաջիկայում նախատեսվող միջոցառումները կիրականացվեն ինչպես գյուղատնտեսական նշանակության հողերում, այնպես էլ մշակաբույսերին հարակից տարածքներում։
«Մենք միշտ պետք է գյուղացու կողքին լինենք։ Նրանք պարտավոր չեն իմանալ պայքարի ձևերը․ մենք պետք է ցույց տանք, աջակցենք»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերին՝ նախարարը կարևորել է մարզպետարանի և համայնքապետարանի միջոցով ևս իրազեկման աշխատանքների ակտիվացումը, որպեսզի գյուղացիները լինեն տեղեկացված և կարողանան օգտվել դրանցից։

Նախարարության կողմից յուրաքանչյուր տարի հանրապետության բոլոր մարզերում մկնանման կրծողների հայտնաբերման նպատակով իրականացվում է մշտադիտարկում և միջին ու բարձր վարակվածություն ունեցող հողատեսքերում պայքարի միջոցառումների իրականացման նպատակով մարզերին անհատույց հատկացվում է մկնասպան թունանյութ։

 
 
 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00