ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարության այլ ներկայացուցիչներ հուլիսի 31-ին ընդունել են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցներին։
Նախարարի տեղակալն ընգծել է, որ նախարարությունը բարձր է գնահատում աշխատանքների թափանցիկության ու հասարակություն-պետական մարմիններ երկխոսության ապահովումը և շեշտել է, որ համանման հանդիպումները դրա վառ ապացույցն են։
Մասնակիցներին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության գործունեությունը բյուջետային գործընթացում։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հարց ու պատասխան, մասնակիցներին տրվել են պարզաբանումներ հուզող խնդիրների վերաբերյալ։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ 2022 թվականի դեկտեմբերի 8-ից։
Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին և նպաստել պետական բյուջետային գործընթացներն քաղաքացիական հասարակության մասնակցության ուժեղացմանը: Ծրագրի թիրախային ոլորտներն են՝ գյուղատնտեսություն, արդարադատություն, կրթություն, սոցիալական ոլորտ: