Գևորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին

08 Հուլիսի, 2024

«Հայաստանը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը ոչ միայն ազգային մակարդակով, այլև միջազգային համագործակցության շրջանակներում». Գևորգ Պապոյան

Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

«Ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր հանդիպմանը, որը նվիրված է մեր երկրներում արդյունաբերության զարգացմանն առնչվող թեմաների քննարկմանը: Արդյունաբերական քաղաքականությունը պետական կառավարման առանցքային գործիք է, որն ուղղված է տնտեսության արդյունաբերական հատվածի զարգացմանն ու աջակցությանը։ Արդյունաբերության զարգացումը նպաստում է արտադրության ավելացմանը, տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և ազգային շուկայի կայունության ապահովմանը։

Հայաստանի Հանրապետությունը ձգտում է ակտիվորեն մասնակցել արդյունաբերության զարգացմանը ոչ միայն ազգային մակարդակով, այլև միջազգային համագործակցության շրջանակներում։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու, օրենսդրության բարելավման և արդյունաբերության ոլորտում նորարարություններին աջակցելու համար։ Նորարարության, թվայնացման և տնտեսական աճի խթանմանն ուղղված համատեղ ջանքերի աջակցությունը ապագա մեր հաջող ուղու հիմքը կլինի»,- նշել է նախարարն իր ողջույնի խոսքում։

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Ներկայացվել է թեթեւ արդյունաբերության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման հայեցակարգի նախագիծը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը։

Խորհրդի կողմից վերահսկվող հիմնական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են 2023-2024 թվականների գործունեության և առաջիկա ժամանակաշրջանի պլանների մասին։
Հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականին՝ Տաջիկստանի Հանրապետությունում։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00