Հունիսի 29-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել գործարարների և քաղաքացիների ընդունելություն:
Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը վերաբերում էին գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։
Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և համապատասխան ստորաբաժանումներին տվել հանձնարարականներ՝ նախարարության իրավասության շրջանակներում գտնվող հարցերին հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։