Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 19-ին մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացած Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստին։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասի կամ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրման հնարավորությանը, ինչպես նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման անհրաժեշտությանը։
Մանրամասները՝ հղմամբ։