Հունիսի 13-ին կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար, կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։
ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ:
Կառավարման խորհուրդը հավանություն է տվել հաստատման ենթակա օրակարգային հարցին, հստակեցվել են հաջորդ նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի շրջանակը և առաջիկա անելիքները: