Հունիսի 4-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ներկայացրել է ՀՀ-ԵՄ տնտեսական օրակարգի վերաբերյալ տեղեկատվություն: