Նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, հանդիպել է Գավառի մանկատան սաներին։
Ներկա է եղել նաև նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը։
Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ՝ Գևորգ Պապոյանը սաների հետ զրուցել է երեխաների ապագայի հետ կապված պլանների, նրանց երազանքների մասին, պատասխանել հուզող հարցերին, ինչպես նաև հանձնել է նվերներ։
Նախարարության ներկայացուցիչները երեխաների համար կազմակերպել էին հիշարժան և հետաքրքիր ժամանց: