Գևորգ Պապոյանը մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը

27 Մայիսի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 25֊ին մասնակցել է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միտված է բացահայտելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը:

«Վստահաբար կարող ենք ասել, որ տարեցտարի արձանագրվում է ոչ միայն ներգնա, այլև ներքին զբոսաշրջության վիճակագրական ցուցանիշների նկատելի աճ։ 2022 թվականի համեմատ 2023 թվականին գրանցվել է շուրջ 19 % ներքին այցելությունների թվի աճ, ինչը նաև մեր հանրության կողմից մեր երկրի հարուստ ժառանգությունը ճանաչելու և Հայաստանում ճանապարհորդելու պատրաստակամության վառ ապացույցն է։ Նախարարությունը սատարում է այս գաղափարը և ակտիվորեն կյանքի կոչում այն ի նպաստ մարզերում զբոսաշրջային գործարար հարաբերությունների ձևավորմանը՝ հատկապես, որ զբոսաշրջությունը հանդիսանում է տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը»֊ նշել է Գևորգ Պապոյանը։

Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի մարզերը ներկայացնում են իրենց զբոսաշրջային առանձնահատկությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու գրավչությունը, մարզին բնորոշ խոհանոցն ու արկածային զբոսաշրջության հնարավորությունները։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00